Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Էլի նույն գե՞տը

Էլի նույն գե՞տը
31.01.2013 | 18:08

Հին ընկերները` ՀՅԴ-ն, այս օրերին շատ հանդարտ հետևում են ընտրություններին ու ավելի շատ քննարկում հետընտրական հնարավոր սցենարները, որոնցից ամենահաջողը դաշնակցականների համար հնարավոր կոալիցիայի կազմում լինելն է: Մեր տեղեկություններով, շրջանառվող սցենարներից մեկով ՀՅԴ-ն կրկին կոալիցիայի անդամ է դառնալու` ստանալով մի քանի պորտֆել:

Ասում են` ՀՀԿ-ում այսպիսի սցենարը շատ նորմալ են ընդունում ու ասում` որ դիմեն, կտանք, մեր «հին ընկերներն» են, չէ՞, իսկ հին ընկերներին չեն դավաճանում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2706

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ